Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

ՄԱԿ-ն անթույլատրելի է համարել Գազայի հատվածի սահմանների փոփոխությունը

763
Երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ., 22:48
ՄԱԿ-ն անթույլատրելի է համարել Գազայի հատվածի սահմանների փոփոխությունը

Գազայի հատվածի սահմաններում փոփոխություններ չպետք է լինեն, ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով անկլավի տարածքի հնարավոր կրճատման վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշման մասին հարցին:
Ըստ Financial Times-ի՝ Իսրայելի տարածքի և Գազայի հատվածի միջև բուֆերային գոտի ստեղծելու հարցը անհամաձայնության առարկա է Իսրայելի և ԱՄՆ-ի միջև, որոնք բազմիցս հայտարարել են, որ դեմ են լինելու ցանկացած քայլի, որը կհանգեցնի պաղեստինյան անկլավի տարածքի կրճատմանը:

Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանում բուֆերային գոտի ստեղծելու ծրագրի մանրամասները։