Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.

«Ճանաչենք հայրենիքը` Սղերդ». Խաժակ Սիրեկանյան

439
Երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ., 03:06
«Ճանաչենք հայրենիքը` Սղերդ». Խաժակ Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանաչենք հայրենիքը՝ մաս առ մաս
Սղերդ
Գտնվում է Արևմտյան Հայաստանում, Արևմտյան և Արևելյան Տիգրիսների միախառնման տեղից ոչ հեռու, Բաղեշ գետի ստորին հոսանքի շրջանում, Սղերդ գետակից 5-6 կմ հեռավորությամբ, սարավանդի վրա։
Հնում Աղձնիք աշխարհի Խերհեթ կամ Սերխեթք գավառի կենտրոնն էր և դրանից էլ ծագել է նրա անունը։ XVI—XVIII դարերում մտնում էր Դիարբեքիրի նահանգի (վիլայեթ), իսկ դրանից հետո՝ Բիթլիսի նահանգի մեջ, դարձյալ լինելով Սղերդ համանուն գավառի կենտրոնը:
Սղերդը գոյություն ունի շատ հնուց։ Նրա հիմնադրումը ոմանք կապում են Տիգրան Մեծի, ոմանք էլ՝ Սկայորդու անվան հետ։ Նույնիսկ մի ժամանակ ենթադրում էին, որ Սղերդը կառուցվել է հին Տիգրանակերտ քաղաքի տեղում»։