Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Մերկասառույցի պատճառով ավտոբուսը վթարի է ենթարկվել

275
Կիրակի, 28 հունվարի, 2024 թ., 12:36
Մերկասառույցի պատճառով ավտոբուսը վթարի է ենթարկվել

Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում 62-ամյա Գագիկ Մ-ն իր վարած «Հագեր» մակնիշի ավտոբուսով Սարի թաղի 13 փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակին, ապա բնակիչի տան քարե պարսպին ու երկաթե ճաղավանդակին՝ ամբողջությամբ փակելով ճանապարհը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։