Բուդանովը՝ ԻԼ-76-ի կործանման մասին
![]() Ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական կողմը չեն կարող ամբողջությամբ պատասխանել, թե ինչ է տեղի ունեցել Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռի կործանման ժամանակ, ասել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։ «Ցավոք, պետք է փաստել, որ կողմերից ոչ մեկը չի կարող ամբողջությամբ պատասխանել այնտեղ տեղի ունեցածին։ Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է՝ ամեն ինչում մեղադրել Ուկրաինային։ Չնայած այն հանգամանքին, որ կան մի շարք գործոններ, որոնք անհասկանալի են նման դիրքորոշման համար։ Դրանցից մեկն էլ այն է, որ դիերով ու մարմնի մնացորդներով սփռված դաշտեր ցույց չտվեցին, ինչպես պետք է ցույց տային, որպեսզի հնարավորինս մեղադրեին Ուկրաինային։ Այսինքն, իրավիճակը լիովին պարզ չէ։ Եթե դա տեղի է ունեցել այնպես, ինչպես պնդում է Ռուսաստանի Դաշնությունը, ապա ինչո՞ւ է Ռուսաստանը մի քանի օր թաքցրել դիերը և շարունակում է թաքցնել դրանք։ Նա շահագրգռված էր դա ցույց տալ ամբողջ աշխարհին՝ տեսեք, ուկրաինացիները մարդասպաններ են: Բայց դիակներ չկան, ոչինչ չկա»,- ասել է Հետախուզության գլխավոր վարչության պետը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
