Պուտինը հայտնել է, թե քանի ռուս զինվոր կա Ուկրաինայում
![]() Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությունն» սկսվել է «Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար, այլ դրդապատճառներ չկան»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ Պուտինի՝ «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինայի փաստացի տերն ազգայնականներն էին», իսկ «Ռուսաստանի աշխարհաքաղաքական թշնամին պետական հեղաշրջում կատարեց և սկսեց ֆիզիկապես ոչնչացնել նրանց, ովքեր պատրաստ էին նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ»: «Մոսկվան մինչև 2014 թվականը համբերատար կառուցում էր հարաբերությունները Կիևի հետ խաղաղ ճանապարհով, բայց հետո Ռուսաստանի հակառակորդները կանխեցին դա»,- ասել է Պուտինը և վստահեցրել, որ հաղթելու են: Նա նաև հավելել է, որ «մարտական գոտին մշտական ուշադրություն և ճշգրտումներ է պահանջում, այն կազմում է 2 հազար կմ, իսկ ռուսական կողմից ավելի քան 600 հազար զինվոր կա»։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
