Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել
![]() Իսրայելի իշխանությունների և ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման առաջնորդների միջև «հումանիտար դադարի» վերաբերյալ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ ինտենսիվ բանակցությունների շնորհիվ։ Մաքոքային դիվանագիտության վերջին փուլում, որը սկսվել է դեկտեմբերի 28-ին, միջնորդներին հաջողվել է հարթել տարաձայնությունները նախնական հրադադարի տևողության շուրջ և կրճատել ՀԱՄԱՍ-ի առաջարկած ամիսների դադարը մինչև 30 օր, Reuters-ին հայտնել են բանակցություններին ծանոթ աղբյուրները: Կատարը, Եգիպտոսը և Միացյալ Նահանգները ձգտում են փուլային մոտեցում ցուցաբերել իսրայելցի պատանդների տարբեր կատեգորիաների՝ քաղաքացիական անձանցից մինչև զինվորականներ ազատ արձակելու հարցում: Դրա դիմաց Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, ազատ արձակի գերեվարված պաղեստինցիներին և մարդասիրական օգնություն տրամադրի Գազային։ Իսրայելը նույն մոտեցումն է դրսևորելու: ՀԱՄԱՍ-ը ձգտում է կնքել «փաթեթային համաձայնագիր», որի հիմնական պահանջը մնում է մշտական հրադադարը մինչև պատանդների վերջնական ազատումը։ Զինյալները մտավախություն ունեն, որ խաղաղ բնակիչներին ազատ արձակելուց հետո Իսրայելի պաշտպանության բանակը կվերսկսի ռազմական գործողությունները տարածաշրջանում՝ չնայած գերի մնացած իսրայելցի զինվորներին: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
