Իրանն աշխարհում հրթիռակիր ունեցող չորրորդ երկիրն է
![]() Իրանը, ԱՄՆ-ից, Չինաստանից և Ռուսաստանից հետո, համարվում է աշխարհի չորրորդ երկիրը, որն ունի հրթիռակիր։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ալի Ջաֆարաբադին։ Խոսելով «Սորայա» արբանյակի՝ տիեզերք հաջող արձակման մասին՝ գեներալ Ջաֆարաբադին Իրանն անվանել է չորրորդ երկիրն աշխարհում, որն ունի եռաստիճան պինդ հրթիռային կայան։ Հունվարի 20-ին «Սորայա» արբանյակն ուղեծիր է արձակվել 750 կիլոմետր բարձրության վրա՝ օգտագործելով Gaem-100 հրթիռակիրը: «Սորայա» արբանյակը, որը պատկանում է Իրանի տիեզերական ինստիտուտին, տիեզերք է արձակվել Իրանի առաջին եռաստիճան պինդ շարժիչով արձակող սարքի՝ Gaem-100-ի օգնությամբ: Իրանն առաջին անգամ է հաջողությամբ ուղեծիր դուրս բերել ավելի քան 500 կմ բարձրության վրա գտնվող արբանյակ: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
