Այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է
![]() «...Ասում են՝ ծիծաղը, խինդը, ուրախությունը «փոր չեն կշտացնում», բայց ինչի՞ կնմանվեր կյանքը, մարդը՝ առանց դրանց: Ո՛չ, անպտուղ չի մեր գործը: Մենք խինդ ենք պարգևում մարդկանց, որ հացից պակաս կարևոր չէ և հագեցնում է նրա հոգու քաղցը, բարձրացնում է տրամադրությունը, ազնվացնում աշխարհին, մերձավորին ուղղված նրա հայացքը … Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի ծննդյան 101-ամյակն է: Ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում: 1928թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս: 1941-44թթ սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում: Բեմական գործունեությունն սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում, որտեղ 1939-44թթ կերտել է 11 կերպար: 1944թ. տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունն Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: 1984-88թթ եղել է նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Հումորի, ռիթմի նուրբ զգացողության, շեշտված անհատականության, հախուռն տեմպերամենտի, երաժշտականության շնորհիվ նույն հաջողությամբ անձնավորել է կատակերգական և երաժշտական մի շարք կերպարներ: «Եթե ինձ ծափ չտային, ես այդքան չէի հուզվի, այդքան չէի վախենա հանդիսատեսից: Չեմ խուսափում «վախենալ» բառից: Երբ ծափահարում են, նշանակում է քեզ վստահում են, քեզանից պահանջում են հատուկ որակ, հատուկ արվեստի աստիճան, որը պետք է բավարարի: Դու իրավունք չունես անել այնպես, որ դա հանդիսատեսի դուրը չգա»,- ասել է Խաչվանքյանը: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06





