Եվրոպական դիվանագիտության ղեկավարը վստահեցրել է, որ Իսրայելի ծրագիրը չի աշխատում
1401
Երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ., 19:18
![]() Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ը վերացնելու՝ Իսրայելի ծրագիրը չի գործում. այսպես է կարծում Եվրոմիության (ԵՄ) արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։ Բորելն ասել է, որ ԵՄ-ն պետք է շարունակի Մերձավոր Արևելքի հակամարտությանը լուծում գտնելու ջանքերը՝ երկու պետությունների ստեղծման ձևաչափով՝ չնայած Իսրայելի դիրքորոշմանը այս հարցում: «Ուրիշ ի՞նչ լուծումներ նկատի ունեն։ Ստիպել բոլոր պաղեստինցիներին՝ հեռանա՞լ. վերացնե՞լ նրանց բոլորին... Այն ձևը, որով նրանք ոչնչացնում են ՀԱՄԱՍ-ը, ճիշտ ճանապարհ չէ: Նրանք սերունդների ատելությունն են ամրացնում»,- ասել է Բորելը՝ մեկնաբանելով խմբավորման ամբողջական ոչնչացման անհրաժեշտության մասին Նեթանյահուի հայտարարությունները: |

«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
10319:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
13316:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
12516:00
«Շարունակում ենք ուսումնասիրել տարբեր երկրների սահմանադրությունների բնապահպանական բաղադրիչները»․ Օլեգ Դուլգարյան
13115:06
Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
14610:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
14809:42
