Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Ինչո՞ւ է ԵՄ-ը որոշել ակտիվացնել հայ-ադրբեջանական բանակցությունները. #Российская_газета

560
Երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ., 17:48
Ինչո՞ւ է ԵՄ-ը որոշել ակտիվացնել հայ-ադրբեջանական բանակցությունները. #Российская_газета

Հունվարի 22-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի օրակարգում, ի թիվս այլնի, կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Սակայն մինչ այժմ Բրյուսելի միջնորդությունը որևէ բեկումնային արդյունքի չի հանգեցրել, գրում է «Российская газета»-ն:

««Այսօր, ըստ էության, մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից երաշխիքներ ենք ուզում փոխադարձաբար, որ մենք փոխադարձաբար միմյանցից թաքնված տարածքային պահանջներ ու միտումներ չունենք»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանն ուզում է, որ խաղաղության պայմանագիրը երաշխավորներ ունենա: Մենք չենք կարծում, որ դրա կարիքը կա: Դա կլինի խաղաղության պայմանագիր, որը կստորագրեն երկու ինքնիշխան պետություններ»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ինչո՞ւ է ՀԱՊԿ անդամ պետությունը լրացուցիչ երաշխիքներ ուզում: Դրա պատճառը, հավանաբար, Երևանի իշխող թիմի՝ Ռուսաստանի հետ կապերը խզելու հաշվին Արևմուտքի հետ մերձենալու փորձերն են: Իհարկե, նման կուրսն աջակցության չի արժանանում Հայաստանի բնակչության մեծամասնության կողմից: Այս իրավիճակում Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ փաստացի հանձնելով չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, տարածում են այն թեզը, որ հենց Արևմուտքն է ի վիճակի ավելի արդյունավետ պաշտպանություն ապահովել երկրի համար, քան ՀԱՊԿ դաշնակիցները՝ չհամարձակվելով ընդունել, որ «Արցախի հանձնումը» տեղի է ունեցել Մոսկվայի ու ՀԱՊԿ-ի հասցեին Երևանի սադրիչ պահվածքից ու դեմարշներից հետո: Բնակչության աճող դժգոհության և վարկանիշի անկման պայմաններում Փաշինյանի թիմը ձգտում է ժողովրդին ցույց տալ իր հաջողությունները ոչ միայն ԵՄ-ի հետ բանակցային ուղու վրա, այլև օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում: Օվկիանոսից այն կողմ հաճախակիացել են Փաշինյանի թիմի ներկայացուցիչների այցերը, այդ ներկայացուցիչների թվում է երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հաշվի առնելով այդ երկրի հնարավոր ներքաղաքական անկայունությունն ու արտաքին սպառնալիքները (Ադրբեջանն ու Թուրքիան ավելի ու ավելի են առաջ տանում Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով Զանգեզուրի միջանցքի կառուցման նախագիծը), դժվար է պատկերացնել, որ ՀԱՊԿ-ից բացի՝ որևէ մեկը լրջորեն կկարողանա օգնության հասնել Երևանին։ Արդյո՞ք Երևանը կամք ու խելամտություն կունենա՝ չկրկնելու նույն սխալները՝ փորձելով պաշտպանություն փնտրել ԵՄ-ում և ԱՄՆ-ում»,- գրում է թերթը: