Երևան`   +34 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հուլիսի, 2026 թ.

Մուշի հին հայկական բաղնիքը` Մեղրագետի ափին

1029
Երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ., 03:18
Մուշի հին հայկական բաղնիքը` Մեղրագետի ափին

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մուշի հին հայկական բաղնիքը՝ Մեղրագետի ափին:
Բաղնիքի ներսում երևում են հրդեհի և ավերածությունների հետքեր, ինչից կարելի է ենթադրել 20-րդ դարասկզբին Մուշում տեղի ունեցած հայերիս համար ծանր իրադարձությունների մասին:
Ավելացնեմ, որ Մեղրագետն Արածանիի ձախ վտակն է, երկարությունը մոտ 87 կմ, այն սկիզբ է առնում Հայկական Տավրոսի հյուսիսային և Բզնունյաց լեռների արևմտյան լանջերից, հոսում է հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք, Մշո դաշտում միախառնվում Արածանիին»: