ՆԱՏՕ-ն կոչ է արել պատրաստ լինել Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի
ՆԱՏՕ-ն կոչ է արել պատրաստ լինել առաջիկա 20 տարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը, գրում է Telegraph-ը: «Պետք է ունենալ համակարգ, որը թույլ կտա ավելի շատ մարդ գտնել պատերազմի դեպքում՝ անկախ նրանից՝ այն կսկսվի, թե ոչ։ Հետո կարելի է խոսել զորահավաքի, պահեստազորայինների կամ զորակոչի մասին: Պատերազմի սկսվելու դեպքում անհրաժեշտ կլինի մոբիլիզացնել մեծ թվով քաղաքացիական բնակչության, իսկ կառավարությունները պետք է համակարգեր ստեղծեն այդ գործընթացը կառավարելու համար»,- ասել է նա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ն մտադիր է շուրջ 90 հազար զինվոր մոբիլիզացնել՝ Ռուսաստանին զսպելու նպատակով խոշոր զորավարժություններին մասնակցելու համար, որոնք կսկսվեն փետրվարին: Իսպանական ABC պարբերականի տեղեկություններով՝ զորավարժությունները կանցկացվեն Գերմանիայի, Լեհաստանի և Մերձբալթյան երկրների տարածքում, ինչպես նաև Հյուսիսային ծովում: |
«Բա ոնց չասես՝ գետինը մտնե՛ք, այ…»․ Ռուբեն Հակոբյան
023:06«Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում»․ Պետրոս Ղազարյան
2022:42«Էլիտան ու «մուննաթը» պետք է լինեն «գենետիկորեն անհամատեղելի»»․ Հակոբ Բադալյան
2322:24«Հակոբիկ, ես էլ կցանկանամ՝ եղած-չեղածդ հավաքես ու ռադդ քաշես ԱԺ-ից»․ Գագիկ Համբարյան
2822:06«2025-ին պարտադրանքը Ադրբեջանից է լինելու»․ Ոսկան Սարգսյան
2721:12«Շատ կուզեի, որ Բագրատ Սրբազանը հավաքեր իր եղած-չեղածն ու գնար իր հոգևոր դաշտը»․ Հակոբ Ասլանյան
3921:00