Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Լավրովը նշել է Ռուսաստանի մերձավոր շրջապատի հինգ երկրները

680
Հինգշաբթի, 18 հունվարի, 2024 թ., 14:48
Լավրովը նշել է Ռուսաստանի մերձավոր շրջապատի հինգ երկրները

Ռուսաստանի մերձավոր շրջապատի մեջ են մտնում Իրանը, Թուրքիան, ԱՄԷ-ը, Սաուդյան Արաբիան և Կատարը: Այս մասին 2023 թվականին ռուսական դիվանագիտության աշխատանքի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե մենք խոսում ենք մեր մերձավոր շրջապատի մասին, ապա, իհարկե, դրանք Մերձավոր Արևելքի երկրներն են՝ Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը: Կառանձնացնեի Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները, որոնք լավագույն շրջանն են ապրում իրենց դարավոր պատմության մեջ, ինչպես նաև Հնդկաստանի հետ հարաբերությունները»,- ասել է Լավրովը: