««Գոյը» աշխարհի լավագույններից է». Վարդան Պետրոսյան
![]() «Գոյ» թատրոնը Երևանի և Հայաստանի լավագույն թատրոններից մեկն է, ինչ-որ առումով՝ լավագույնը՝ իր ուրույն մտածողությամբ, ձեռագրով, խաղաոճով։ Ճանաչել և ճանաչում եմ թատրոնի հիմնադիրներին, դերասաններից և, ընդհանրապես, ստեղծագործական խմբից շատերին, ծանոթ եմ խաղացանկին, տեսել եմ նրանց բացառիկ հետաքրքիր, ինքնատիպ, նորարարական ներկայացումները հենց ստեղծման օրից և առանց երկմտանքի ասում եմ, որ «Գոյ»-ը աշխարհի լավագույններից է։ «Գոյ»-ն իր մուտքով նոր շունչ բերեց մեր թատերական իրականություն, ստեղծեց մեզ համար միանգամայն նոր ավանդույթներ։ «Գոյ»-ը նաև եղել է հարթակ՝ նոր, համարձակ մտածողությամբ օժտված երիտասարդ ստեղծագործողների ինքնարտահայտման համար։ Նրա և ակադեմիական թատրոնի տեսակները, նպատակներն ու գործառույթները միանգամայն տարբեր են։ Օպտիմալացնել «Գոյ»-ը և միացնել այն Սունդուկյանի անվան թատրոնին, դա նույնն է ինչ փորձել յուղն ու ջուրը խառնել իրար։ Չի կարելի Գևորգ Բաշինջաղյանին խառնել Սալվադոր Դալիի հետ։ Դա կստեղծի մի նոր խառնածին հրեշ։ Հարցերը պետք է լուծել ընդառաջ գնալով, ոչ թե լուծարելով կամ փակելով»։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
