Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Ռուսաստանը մեծ ռեսուրսներ ունի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը շարունակելու համար». Բլինքեն

1194
Չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ., 15:06
«Ռուսաստանը մեծ ռեսուրսներ ունի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը շարունակելու համար». Բլինքեն

Ռուսաստանը մեծ ռեսուրսներ ունի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը շարունակելու համար: Այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կատաղի պայքար է։ Ռուսաստանն իսկապես հսկայական ռեսուրսներ ունի, որոնք ներդնում է հատուկ գործողության մեջ: 2023 թվականի վերջին Կիևը հայտնվել է բարդ իրավիճակում»,- ասել է Բլինքենը: