Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Պակիստանը հայտնել է Իրանի հարվածի հետևանքով երկու երեխայի մահվան մասին

606
Չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ., 09:40
Պակիստանը հայտնել է Իրանի հարվածի հետևանքով երկու երեխայի մահվան մասին

Պակիստանի իշխանությունը հայտնել է, որ Իրանի հարվածների հետևանքով զոհվել է երկու երեխա, ևս երկուսը վիրավոր է: Հարվածները հասցվել են Պակիստանում գործող «Ջեյշ ալ-Ադլ» սուննի խմբավորման գրոհայինների դիրքերի ուղղությամբ, գրում է Mehr-ը:

«Այդ բազաները խոցվել և ոչնչացվել են հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով»,- հայտնել է լրատվամիջոցը:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ խմբավորման զինյալները հարձակում են իրականացրել սահմանամերձ շրջաններում իրանական անվտանգության ուժերի ներկայացուցիչների վրա: Թեհրանը խմբավորումը ահաբեկչական է համարում։

Պակիստանի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը: