«Գոյ» թատրոնի ընդհանուր ժողովն անվստահություն է հայտնում Կարեն Սիմոնյանին
626
Չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ., 00:00
![]() Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն ՊՈԱԿ-ի ընդհանուր ժողովը արձանագությամբ է հանդես եկել, որով թատրոնն անվստահություն է հայտնում նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանն ազատվել էր աշխատանքից, և նրա փոխարեն տնօրեն էր նշանակվել Կարեն Սիմոնյանը, որն էլ և ստորագրեց կառավարության որոշումը, որով «Գոյ» թատրոնը միավորվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Նշենք, որ մեկ այլ որոշմամբ երեկ Կարեն Սիմոնյանը դադարեցրել է թատրոնի աշխատակիցների փաստաբան Կարո Ասատրյանի լիազորությունները, քանի որ նա կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել։ |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
