Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նոր հարվածներ են հասցրել Եմենին․ ԶԼՄ-ներ

1478
Շաբաթ, 13 հունվարի, 2024 թ., 10:18
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նոր հարվածներ են հասցրել Եմենին․ ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նոր ավիահարված են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, РИА Новости-ին հայտնել է քաղաքային վարչակազմի աղբյուրը։
«Ամերիկյան ու բրիտանական ինքնաթիռները կրկին հարձակվել են Սանայի հյուսիսում գտնվող Ադ-Դլեյմի ավիաբազայի վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նոր հարձակման մասին տեղեկությունն ավելի ուշ հաստատել է Fox News-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյային։