Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Վրաստանում փակվել է ադրբեջանական զբոսաշրջային կենտրոնը

787
Երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ., 19:30
Վրաստանում փակվել է ադրբեջանական զբոսաշրջային կենտրոնը

Ադրբեջանի զբոսաշրջության բյուրոյի «Azerbaycan.Travel» կենտրոնը դադարեցրել է աշխատանքը Թբիլիսիում։ Համապատասխան որոշումը կայացվել է դեկտեմբերի վերջին։

Կենտրոնը փակվել է 4 տարվա գործունեությունից հետո։ Այն ստեղծվել էր համաճարակի ժամանակ Վրաստանում Ադրբեջանի զբոսաշրջության հնարավորությունները խթանելու նպատակով։