Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները փակուղի են մտել. #T24

972
Երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ., 16:54
Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները փակուղի են մտել. #T24

ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ձգձգումը փակուղի է մտցրել Անկարայի և Վաշինգթոնի հարաբերությունները, գրում է թուրքական T24 թերթը: «Անցյալ տարվա հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ամերիկյան կողմը դժգոհում էր, որ Թուրքիան չի կատարել իր խոստումները: Իրականում հոկտեմբերին, երբ խորհրդարանը սկսեց աշխատանքը, Թուրքիայի կառավարությունը, կարծես, որոշեց հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը: Սակայն խորհրդարանի բացման ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը, ապա հոկտեմբերի 7-ին Գազայի պատերազմը թույլ տվեցին կառավարությանն ասել՝ «մեր ձեռքերը կապված են»»,- գրում է թերթը: