Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում պատերազմն այլևս հնարավոր չէ դադարեցնել

838
Շաբաթ, 06 հունվարի, 2024 թ., 23:06
Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում պատերազմն այլևս հնարավոր չէ դադարեցնել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը՝ հունվարի 6-ին, հերթական անգամ ասել է, որ Իսրայելը չի ​​դադարեցնի ռազմական գործողությունները, քանի դեռ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ամբողջությամբ չի վերացվել և Իսրայելի մյուս նպատակները չեն իրականացվել։ «Իմ ղեկավարած կառավարությունը հրահանգել է Իսրայելի պաշտպանության բանակին գնալ պատերազմի՝ վերացնելու ՀԱՄԱՍ-ը, վերադարձնելու մեր պատանդներին և երաշխավորելու, որ Գազան այլևս սպառնալիք չի լինի Իսրայելի համար: Պատերազմը չի կարող դադարեցվել, քանի դեռ մենք չենք հասել այս բոլոր նպատակներին»,- ասել է Նեթանյահուն կարճ հեռուստաուղերձում։