«Չեմ համաձայնելու աշխատել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում». «Գոյ» թատրոնի դերասանուհի
![]() «Գոյ» թատրոնի դերասանուհի Մարինե Պետրոսյանը գրում է. «Ես՝ Մարինե Միսակի Պետրոսյանս, 1989թ-ից աշխատում եմ Արմեն Մազմանյանի անվան Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Ես դեմ եմ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած և ՀՀ կառավարության կողմից11.05.2023թ-ի701 որոշմանը, որով Ա.Մազմանյանի անվ ազգային փորձարարական «Գոյ կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպելու, միացվելու է Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ին։ Իմ անձնական դիրքորոշումն եմ հայտնում և ասում, եթե նրանք, պաշտոնի չարաշահմամբ կամ այլ լծակների միջոցով դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելով հասնեն 701 որոշման իրագործմանը, ես չեմ համաձայնելու աշխատել Գ.Սունդուկյանի անվան թատրոնում (ամենայն հարգանք տածելով այդ թատրոնի նկատմամբ)։ Ես «Գոյ» թատրոնում եմ, ոչ թե պարզապես աշխատանք ունենալու և մեխանիկորեն տեղափոխվելու մեկ այլ աշխատավայր, այլ 35տարի իմ կյանքի ժամանակը և ներուժը գիտակցաբար ներդրել եմ «Գոյ» թատրոնում, որ որպես թատերական առանձին միավոր իր տեսակով գոյություն ունենա և մնա որպես առանձին միավոր ՀՀ թատերական ասպարեզում։ Ես իրավունք ունեմ իմ երկրում ինքս ընտրել իմ աշխատանքի վայրը և ԿԳՄՍ նախարարության միավորման պահանջը համարում եմ անօրինական»։ Աղբյուրը` Մարինե Պետրոսյան |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
