Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Սև ծովի վրա ոչնչացվել է 6 ուկրաինական «Նեպտուն» հրթիռ

735
Շաբաթ, 06 հունվարի, 2024 թ., 19:54
Սև ծովի վրա ոչնչացվել է 6 ուկրաինական «Նեպտուն» հրթիռ

ՀՕՊ համակարգերը Սև ծովի վրա ոչնչացրել են ուկրաինական «Նեպտուն» հականավային հրթիռներ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«2024 թվականի հունվարի 6-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտ 17։00-ին, կանխվել են Կիևի վարչակարգի փորձերը՝ ահաբեկչություն իրականացնել «Նեպտուն» հականավային հրթիռներով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների դեմ»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում հայտնաբերվել և խփվել է 6 արկ։