Էրդողանը Զելենսկիին Ուկրաինայի վերաբերյալ առաջարկ է արել
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Անկարայի՝ միջնորդ դառնալու և Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։ «Քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում՝ դադարեցնելու արյունահեղությունն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ պաղեստինյան տարածքներում և հասնելու կայուն խաղաղության»,- նշել են գրասենյակից։ Դեկտեմբերին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց թուրքական կողմի պատրաստակամության մասին՝ հերթական անգամ ակտիվացնելու Ստամբուլի գործընթացը՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Մինչ այս Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է դառնալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու բանակցությունների ընդունող երկիրը։ Նա նշել է, որ Անկարան կապ է պահպանում Մոսկվայի հետ՝ հակամարտության արդար, խաղաղ կարգավորման հասնելու համար։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
