Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Իրանում պայթյուն իրականացրածներից մեկը Տաջիկստանի քաղաքացի է

799
Ուրբաթ, 05 հունվարի, 2024 թ., 23:36
Իրանում պայթյուն իրականացրածներից մեկը Տաջիկստանի քաղաքացի է

Իրանի անվտանգության նախարարությունը մանրամասներ է տարածել Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության մասին։ Մահապարտ ահաբեկիչներից մեկը, ըստ քննիչների, Տաջիկստանի քաղաքացի է։ Երկրորդ ահաբեկչի ինքնությունը պարզվում է.

Նշվել է, որ պայթյունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է 11 մարդ։ Ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ՝ մյուսներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։

Գործակալության հաղորդագրության համաձայն՝ Քերմանում հայտնաբերվել է նաև տունը, որտեղ ապրում էին մահապարտ ահաբեկիչներից երկուսը։ Այնտեղ եղել են պատրաստի պայթուցիկ սարքեր, այդ թվում՝ մահապարտի գոտիներ։