ԱՄՆ-ը պատրաստվում է պատերազմի Մերձավոր Արևելքում. #Politico
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը միջոցներ է մշակում մերձավորարևելյան հակամարտության ընդլայնման և ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանում դրա տարածման դեպքում, գրում է Politico-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին: Աղբյուրների խոսքով՝ հակամարտության ընդլայնման հավանականությունն աճում է Իրաքի, Լիբանանի և Իրանի տարածքում վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով: Դա համոզել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին, որ հակամարտությունը «պաշտոնապես տարածվել է Գազայի հատվածի սահմաններից դուրս»: Politico-ի զրուցակիցները պատմել են, որ այժմ ամերիկացի զինվորականները մշակում են Եմենի հուսիներին պատասխան հարված հասցնելու ծրագիր, որոնք բազմիցս հարձակվել են Կարմիր ծովում առևտրային նավերի վրա: Հետախուզության ներկայացուցիչներն իրենց հերթին փորձում են կանխատեսել և կանխել Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ուժերի վրա հնարավոր ապագա հարձակումները, ինչպես նաև որոշել հուսիների հաջորդ հարձակումների հնարավոր օբյեկտները: Politico-ն նշում է, որ մերձավորարևելյան հակամարտության աճը սպառնում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգությանը, այլև նախագահ Բայդենի վերընտրվելու հնարավորություններին: Պարբերականը նշում է, որ ընտրողները 2024 թվականին կարող են արտահայտվել այս ընտրություններում արտաքին քաղաքականության առանցքային հարցի շուրջ, և թե որքանով Ամերիկան պետք է ներգրավված լինի արտասահմանյան հակամարտություններում: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
