Պուտինը թույլ է տվել ուկրաինացիների մի մասին ՌԴ քաղաքացիություն ստանալ
![]() Օտարերկրացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ծնվել և բնակվել են Ղրիմում մինչև 2014 թվականի մարտի 18-ը, հնարավորություն կունենան ստանալ ՌԴ քաղաքացիություն: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթուղթը հայտնվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջում: Դրանով նշված քաղաքացիներին իրավունք է տրվում դիմել երկրի քաղաքացիություն ստանալու համար: Կարգը տարածվում է նաև որևէ այլ երկրի քաղաքացիություն չունեցող Ուկրաինայի այն քաղաքացիների վրա, ովքեր ծնվել և ապրել են Ղրիմում ու Սևաստոպոլում, բայց լքել են Ղրիմն ու Սևաստոպոլը մինչև վերը նշված ժամկետը: Նորամուծությունները ներառում են նաև Ղրիմի քաղաքացիություն չունեցող անձանց, Ուկրաինայի քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր ունեն Ռուսաստանում մնալու իրավունքը հաստատող փաստաթուղթ կամ մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունում կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագրին: Քաղաքացիություն ստանալու հնարավորություն կունենան նաև Աֆղանստանի, Իրաքի, Եմենի և Սիրիայի քաղաքացիները, ովքեր ծնվել են ՌՍՖՍՀ տարածքում և նախկինում ունեցել են ԽՍՀՄ քաղաքացիություն, ինչպես նաև նրանց ծնողները, ամուսինները և երեխաները: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
