Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ն հավաստիացրել է, որ կապ չունի Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետ

736
Հինգշաբթի, 04 հունվարի, 2024 թ., 02:18
ԱՄՆ-ն հավաստիացրել է, որ կապ չունի Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետ

ԱՄՆ-ն կապ չունի Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ և որևէ պատճառ չի տեսնում՝ ասելու, որ Իսրայելը ներգրավված է դրանցում, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք ուշադիր հետևում ենք Իրանից եկող հաղորդագրություններին, մենք չունենք որևէ անկախ տեղեկատվություն։ Ցավակցում ենք այս սարսափելի պայթյունների զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- ասել է նա լրագրողների համար ճեպազրույցում։