Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Աբդոլլահիանը հերքել է պնդումները, թե Մեծամորի ԱԷԿ-ն աղտոտում է Արաքսը

617
Չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ., 15:24
Աբդոլլահիանը հերքել է պնդումները, թե Մեծամորի ԱԷԿ-ն աղտոտում է Արաքսը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, թե Մեծամորի ատոմակայանը կարող է ռադիոակտիվ նյութերով աղտոտել Արաքս գետը: Նախարարը հայտարարել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տեխնիկական հաշվետվությունը և ստուգողական միջոցառումները հերքել են Հայաստանում Մեծամորի ատոմակայանի աշխատանքի արդյունքում Արաքս գետի աղտոտման հնարավորությունը, հաղորդում է Tasnim-ը: