Հայաստանը մի շարք երկրների հետ բանակցում է էլեկտրոմոբիլների համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով
![]() 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որի համաձայն տեղի է ունենում էլեկտրոմոբիլների ներկրման ԵԱՏՄ սակագնային քվոտայի բաշխում, ըստ որի՝ Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն 8 հազար հատ չափաքանակով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներկրել Հայաստան՝ 0 տոկոս մաքսատուրքի կիրառմամբ։ Չի կիրառվելու նաև ԱԱՀ։ Այս արտոնությունների փաթեթն ուժի մեջ է լինելու 2024-2025 թվականներին։ 2022-2023 թվականներին ևս էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման պարագայում գործել են վերը նշված արտոնությունները։ Քանի որ արդյունքները գոհացուցիչ են եղել, որոշվել է դրանց գործողության ժամկետները երկարաձգել երկու տարով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին Հայաստան ներկրվել է 3485 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, որը 2021 թվականի համեմատ աճել է 1,8 անգամ, իսկ 2020 թվականի համեմատ՝ 12,1 անգամ։ «2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստան ներկրված էլեկտրական մեքենաների թիվը կազմել է 4909-ը։ Սա ցույց է տալիս, որ մենք այս ոլորտում ունենք նշանակալի արդյունք։ Այսինքն՝ յուրաքանչյուր տարի Հայաստան ներկրվող ու շահագործվող այս ավտոմեքենաների թիվը կտրուկ աճում է»,- ասել է Էմմա Մովսիսյանը։ Անդրադառնալով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրմանը՝ նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ավտոմեքենաների գերակշիռ մեծամասնությունը Հայաստան ներկրվում է ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Չինաստանից, որոշակի քանակությամբ՝ Իրանից և Վրաստանից։ «Մենք այն քաղաքականությունն ենք որդեգրել, որ հետագայում և՛ պետական կառավարման ապարատում, և՛ մասնավոր շահագործման դեպքում շեշտակի ավելացնենք էլեկտրոմոբիլների շահագործումը։ Դիտարկում ենք նաև Հայաստանում հետագայում հանրահայտ բրենդների հետ համատեղ արտադրությունների կազմակերպումը։ Այդ համատեքստում ներկայում որոշ երկրների հետ գտնվում ենք բանակցությունների փուլում»,- ասել է Էմմա Մովսիսյանը։ |
«Ինչի՞ ռեմեն չես կապում»․ Գագիկ Շամշյանը՝ 222Lava-ին (տեսանյութ)
76407.03.2025, 19:0610 օր փակ լինելուց հետո Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բաց է
100406.03.2025, 19:12«Հերթական հակաքաղաքացիական նախագիծն է շրջանառվում». Մհեր Հակոբյան
122005.03.2025, 21:30«250 մլն դոլար չի մտել բյուջե՝ մեքենաների բումը տաք երկրներ տեղափոխելու պատճառով»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
140705.03.2025, 11:00«Մեր քաղաքացիները, որ հատում են հայ-վրացական սահմանը, ինչի՞ են միանգամից դառնում կարգապահ». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
96704.03.2025, 16:00«Ամրագոտին չկապելու կամ հեռախոսով խոսելու դեպքում 1 միավորը դառնում է 1․5». Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
72104.03.2025, 15:42