Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել ինքնուրույն որոշել HIMARS-ի հարվածների հեռահարությունը

643
Չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ., 00:18
ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել ինքնուրույն որոշել HIMARS-ի հարվածների հեռահարությունը

Վաշինգթոնը թույլատրել է Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարությանն՝ ինքնուրույն ընտրել հարվածների հեռահարությունը՝ օգտագործելով HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որոնց հրթիռներն ամերիկյան իշխանությունները ծրագրում են մոտ ապագայում տրամադրել Կիևին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը, փոխանցում է Страна.ua-ն։ Մինչ այժմ պաշտոնական տեղեկություն չէր եղել, որ Ուկրաինայի Զինված ուժերը ստանալու են 160 կմ-ից ավելի հեռավորության վրա կրակելու՝ HIMARS-ի արկեր։

Պաշտոնական Մոսկվան դատապարտել է Ուկրաինային հեռահար զենքի մատակարարումը։