Դանակահարել են Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդին
557
Երեքշաբթի, 02 հունվարի, 2024 թ., 13:06
![]() Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդ Լի Չժե Մյոնը հարձակման է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 2-ի առավոտյան՝ Բուսան քաղաքում: Քաղաքական գործիչն աշխատանքային շրջայց էր կատարում քաղաքում։ Երբ ուղևորվել է դեպի իր մեքենան՝ ճանապարհին զրուցելով լրագրողների հետ, նրան է մոտեցել մի տղամարդ և ինքնագիր խնդրել: Անվտանգության աշխատակիցները թույլ են տվել անհայտ անձին մոտենալ Լիին, որից հետո տղամարդը դանակով հարվածել է պարանոցին։ Քաղաքական գործչի մոտ արնահոսություն է սկսվել, նա ընկել է գետնին։ Հարձակվողն անմիջապես ձերբակալվել է անվտանգության աշխատակիցների կողմից և հանձնվել ոստիկանությանը։ ![]() |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43

