Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն

1062
Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2023 թ., 15:36
Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն

Վրաստանի նախկին վարչապետ, 67-ամյա Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին՝ իր հիմնադրած «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատվավոր նախագահի կարգավիճակով, որն իշխանության է 2012-ից, փոխանցում է Sputnik Грузия-ն։ «Երեք տարի առաջ հանրությանը հայտնեցի ակտիվ քաղաքական գործընթացներից հեռու մնալու իմ որոշման մասին, իսկ այժմ, սեփական նախաձեռնությամբ, վերադառնում եմ քաղաքական կյանք»,- նշել է նա՝ հավելելով, որ իր այս քայլը կծառայի երկրի և ժողովրդի շահերին։