Ճապոնիան չեղարկել է մահաբեր զենքի արտահանման արգելքը
![]() Ճապոնիայի իշխանությունները զգալիորեն ավելացրել են ռազմական ծախսերը և չեղարկել մահաբեր զենքի արտահանման արգելքը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան, փոխանցում է Fox News-ը։ Ճապոնիայի կառավարությունը որոշել է 16%-ով ավելացնել պաշտպանական ծախսերը և վերացնել զենքի արտահանման արգելքը, որը գործում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ «Մենք հույս ունենք, որ կնպաստենք ազատ և բաց միջազգային կարգի պաշտպանությանը, որը հիմնված է օրենքի գերակայության վրա»,- ասել է Կիսիդան՝ հավելելով, որ Ճապոնիան հավատարիմ է մնում պացիֆիստական սկզբունքներին: Նախագծի հաստատումից անմիջապես հետո Ճապոնիան ԱՄՆ ուղարկեց Patriot կառավարվող հրթիռներ։ Նշվում է, որ հրթիռները նախկինում արտադրվել են Ճապոնիայում՝ ամերիկյան լիցենզիայով։ Դեկտեմբերի 20-ին հաղորդվել էր, որ Ջո Բայդենի ներկայիս վարչակազմը կարող է մեծացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների ծավալը, եթե Ճապոնիան ԱՄՆ-ին զինամթերք մատակարարի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
