Ղազախստանը նոր երկաթուղի է կառուցում դեպի Չինաստան
![]() Ղազախստանը սկսել է դեպի Չինաստան նոր երկաթուղու կառուցումը, որը 20 մլն տոննայով կավելացնի երկրների միջև բեռնաշրջանառությունը։ Այս մասին հայտնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։ «Աբայի շրջանում սկսվել է 272 կմ երկարությամբ Բախտի-Այագոզ երկաթուղային նոր գծի շինարարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իշխանություններն ակնկալում են, որ նոր գիծը կավելացնի բեռնաշրջանառությունը Ղազախստանի և Չինաստանի միջև ներկայիս 28 միլիոնից մինչև մոտ 48 միլիոն տոննա, կթեթևացնի խցանումները հարավային անցակետերում և կներգրավի տարանցման լրացուցիչ ծավալներ։ Նախատեսվում է, որ երկկողմանի երկաթուղին շահագործման կհանձնվի 2027 թվականին։ Շինարարության ընթացքում կկառուցվեն 11 կայան, 47 կամուրջ, 23 երկաթուղային և 8 ճանապարհային անցում, 5 հետիոտնային կամուրջ, 16 դիտորդական կառույց։ |

«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
8909:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
162Երեկ, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
180Երեկ, 19:01
«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ». Ալիև
229Երեկ, 13:07
«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
179Երեկ, 01:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
16924.11.2026, 14:00
