Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

ԵՄ դատարանն ուժի մեջ է թողել Ռոման Աբրամովիչի դեմ պատժամիջոցները

1649
Չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2023 թ., 15:00
ԵՄ դատարանն ուժի մեջ է թողել Ռոման Աբրամովիչի դեմ պատժամիջոցները

Լյուքսեմբուրգի Արդարադատության եվրոպական դատարանն ուժի մեջ է թողել ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչի դեմ Եվրոմիության պատժամիջոցները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տրիբունալի որոշումը:

«Գլխավոր դատարանը մերժում է պարոն Աբրամովիչի ներկայացրած հայցը՝ դրանով աջակցելով նրա դեմ ընդունված սահմանափակող միջոցներին»,- գործակալությունը մեջբերում է դատարանի որոշումը:

2022 թվականի մայիսին Աբրամովիչը հայց էր ներկայացրել Լյուքսեմբուրգի Արդարադատության եվրոպական դատարան՝ ընդդեմ ԵՄ Խորհրդի, որն իր նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել Ուկրաինայում ՌԴ գործողության պատճառով: