Զելենսկին հերքել է ենթադրությունները, որ Ուկրաինան կարող է պարտվել. #BBC
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տարեվերջյան ամփոփիչ ասուլիս է տվել: BBC-ն ներկայացրել է ասուլիսի ժամանակ Զելենսկու գլխավոր հայտարարությունները: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանին չի հաջողվել պատերազմում «որևէ հաղթանակի» հասնել և հերքել է այն ենթադրությունները, որ Ուկրաինան կարող է պարտվել: Զելենսկին վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը մոտ ապագայում կկարողանա Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել: «Պատերազմ, հաղթանակ, լճացում՝ կախված է բազմաթիվ որոշումներից, շատ ուղղություններից, բայց մեծամասամբ՝ մեզնից: Եթե մենք չկորցնենք մեր տոկունությունը, ավելի շուտ կավարտենք պատերազմը»,- ասել է Զելենսկին: Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականներն իրեն խնդրել են մոբիլիզացնել 450-500 հազար մարդու, բայց նա առաջարկել է նրանց լրամշակել ծրագիրը: Նախագահը դժկամությամբ է մեկնաբանել իրավիճակը ռազմաճակատում և ռազմական հրամանատարության հետ հարաբերությունները. մի քանի անգամ խուսափել է ուղիղ պատասխանից, թե արդյո՞ք մտադիր է աշխատանքից ազատել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնուն: Արդյունքում Զելենսկին նրան անվանել է իր թիմի անդամ և ընդգծել, որ նրանից ակնկալում է կոնկրետ արդյունքներ և աշխատանք՝ ի շահ Ուկրաինայի: Ասուլիսի ընթացքում Զելենսկուն հարցրել են՝ արդյոք Ուկրաինան կարո՞ղ է փոխել իր ռազմավարությունը՝ հակահարձակման անհաջող արդյունքներից հետո. «Ռազմավարությունը չի կարելի փոխել մեր Սահմանադրությամբ, դա մեր տարածքն է»,- ասել է նա: Ռազմական ղեկավարության փոփոխության մասին հարցին Զելենսկին չի պատասխանել: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
