«Չենք պատրաստվում Իսրայելին թելադրել Գազայում ռազմական գործողությունների ժամկետները». Լլոյդ Օսթին
1555
Երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2023 թ., 11:24
![]() ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգթոնը չի պատրաստվում Իսրայելին թելադրել Գազայում ռազմական գործողությունների անցկացման ժամկետները, գրում է Bloomberg-ը: «Սա Իսրայելի գործողությունն է, և ես այստեղ չեմ՝ պայմաններ կամ ժամկետներ թելադրելու համար: Մեր աջակցությունն Իսրայելին ամուր է, սակայն Պաղեստինի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը բարոյական պարտականություն է և ռազմավարական հրամայական»,- ասել է Օսթինը: Պարբերականը նշում է, որ Իսրայելի հասցեին Օսթինի հայտարարությունները նախորդ հայտարարությունների համեմատ ավելի մեղմ են: Երեկ Օսթինը ժամանել է Թել Ավիվ՝ Իսրայելի ղեկավարության հետ հանդիպման: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
