Մոսկվայում բացահայտվել է երեխաների վաճառքով զբաղվող հանցավոր խումբ
![]() Մոսկվայում բացահայտվել է հանցավոր սխեմա, որը հիմնված է որոշակի բարեգործական հիմնադրամների գործունեության վրա. վերջիններն աշխատել են այն կանանց հետ, ովքեր ցանկացել են ազատվել իրենց երեխաներից, հայտնում է RT-ն։ Ինչպես հրապարակմանը հայտնել է Մոսկվայի ՔԿ-ն, այդ ֆոնդերի աշխատակիցները հղի կանանց են հրավիրել Մոսկվա՝ խոստանալով նրանց տարբեր հետազոտություններ, որոնց օգնությամբ նրանք, իբր, բժշկական եզրակացություն կստանան տարբեր պաթոլոգիաների վերաբերյալ, որոնք թույլ կտան նրանց հետագա փուլերում աբորտ անել։ Տուժածներն իրենց ողջ գումարը ծախսել են այս ծառայությունների վրա ու մնացել առանց ապրուստի միջոցի։ Այդ պահին էլ հիմնադրամի աշխատակիցները նրանց ծանոթացրել են Նատալյա Պ-ի գործունեության հետ, ով, իբրև թե, ղեկավարում է կանանց ապաստարանի աշխատանքները։ Նա հոգեբանական աշխատանք է տարել կանանց հետ՝ համոզելով նրանց ծննդաբերել, իսկ հետո Յուլյա Լ-ի հետ վերցրել է մայրերի կողմից լքված երեխաներին: Անվտանգության աշխատակիցները կարծում են, որ այս սխեմայով Յուլիան և Նատալյան «ձեռք են բերել» առնվազն 13 երեխա։ |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
