ԵՊՀ կրթական 4 ծրագիր առաջին անգամ ստացել է միջազգային հավատարմագրում
![]() ԵՊՀ կրթական 4 ծրագիր առաջին անգամ ստացել է միջազգային հավատարմագրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: «Իրականացված այս գործընթացի ժամանակ ներդրված մեծ ջանքերի, ռեսուրսների ու նվիրումի արդյունքում գերմանական ASIIN միջազգային գործակալությունը հավատարմագրել է Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի՝ «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» (բակալավրիատական), «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» (մագիստրոսական), «Ֆարմացիա» (բակալավրիատական), «Ֆարմացիա» (մագիստրոսական) կրթական ծրագրերը։ Աննախադեպ այս արդյունքը վերահաստատում է ԵՊՀ առաքելությունն ու հանձնառությունը․ տրամադրել որակյալ կրթություն, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այն զարգացման նոր ուղենիշներ ու լայն հնարավորություններ է բացելու մեր առաջ՝ նպաստելով կրթության որակի շարունակական բարձրացմանն ու գիտական ներուժի առավել արդյունավետ կիրառմանը։ Միջազգային հավատարմագրումը բարձրացնելու է համալսարանի, կրթական ստորաբաժանումների ու ծրագրերի վարկանիշը՝ դրանք դարձնելով առավել գրավիչ ոչ միայն հայ, այլև օտարերկրյա դիմորդների համար։ Այն ընդլայնելու է նաև շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու հնարավորությունները ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում, խթանելու է ուսանողների և դասախոսների միջազգային շարժունությունը»,- գրել է նա: Աղբյուրը` Հովհաննես Հովհաննիսյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
