Ռուս փորձագետը՝ Երևանի և Բաքվի համատեղ հայտարարության կարևորության մասին
![]() Երեկ Բաքուն և Երևանը հայտնել են երկու երկրների զինծառայողների ազատ արձակման մասին: Այն քայլ է դեպի խաղաղության համաձայնագիր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «ԻՄԷՄՕ» հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան հատվածի ղեկավար Վադիմ Մուխանովը։ «Այս ամենը տեղավորվում է այն հռչակագրերի մեջ, որոնք ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Մասնավորապես, Հայաստանի վարչապետն ասում է, որ իրենք մոտ են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Մյուս կողմից, ադրբեջանական կողմը բազմիցս ասել է, որ ցանկանում է համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ: Հասկանալի է, որ դա հենց այդ փաստաթղթին ընդառաջ քայլ է: Սահմանազատումն ու սահմանագծումը հաջորդ քայլը կլինեն համաձայնագրի ստորագրումից հետո»,-ասել է Մուխանովը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
