Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Բրյանսկում հրաձգություն կազմակերպած 14 տարեկան աղջիկն ինքնասպան է եղել

786
Հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ., 12:36
Բրյանսկում հրաձգություն կազմակերպած 14 տարեկան աղջիկն ինքնասպան է եղել

Բրյանսկում 8-րդ դասարանի աշակերտուհին հրաձգություն է կազմակերպել, այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով օպերատիվ ծառայություններին:

«Ութերորդ դասարանի աշակերտուհին հրազեն է տարել դպրոց, մի քանի անգամ կրակել: Երկու մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել»,- հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ականատեսներն ու գործակալության աղբյուրը պատմում են, որ աշակերտուհին վիրավորել է չորս տղաների, ապա ինքնասպան եղել: