Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Իսրայելը հարվածել Է Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

1304
Կիրակի, 03 դեկտեմբերի, 2023 թ., 11:36
Իսրայելը հարվածել Է Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդուժը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թիրախներին, ոչնչացվել է 5 գրոհային։
«Գիշերը Իսրայելի կործանիչներն ու ուղղաթիռները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ թունելներին, հրամանատարական կենտրոններին և զենքի պահեստներին»,- ասվում է բանակի հայտարարության մեջ: