Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

Սիրիայում սպանվել են իրանցի ռազմական խորհրդականներ

922
Շաբաթ, 02 դեկտեմբերի, 2023 թ., 18:48
Սիրիայում սպանվել են իրանցի ռազմական խորհրդականներ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու անդամներ սպանվել են Սիրիայում իսրայելական հարվածների հետևանքով, հաղորդում են իրանական պետական ​​լրատվամիջոցները:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ ռազմական խորհրդականներ Մուհամմեդ Ալի Աթաեյ Շուրչեհը և Փանահ Թաղիզադեն սպանվել են Սիրիայում «խորհրդատվական առաքելություն» իրականացնելիս:

Հիշեցնենք, որ Իրանը երկար տարիներ աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը։