Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.

Սպիտակ տունը Կոնգրեսին կոչ է արել միջոցներ հատկացնել Ուկրաինային

792
Շաբաթ, 02 դեկտեմբերի, 2023 թ., 14:06
Սպիտակ տունը Կոնգրեսին կոչ է արել միջոցներ հատկացնել Ուկրաինային

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին նախօրեին հայտարարել է, որ եթե ​​ԱՄՆ Կոնգրեսը մինչև տարեվերջ չընդունի Ուկրաինային օգնելու համար միջոցներ հատկացնելու օրինագիծը, շատ դժվար կլինի։ «Այս աջակցությունն անհապաղ է, որպեսզի կարողանանք նրանց օգնել առանց դադարի»,- ասել է Քիրբին: Նա նաև հավելել է, որ ֆինանսավորման հատկացման ուշացման պատճառով Բայդենի վարչակազմը ստիպված է սահմանափակել Ուկրաինային մատակարարումների ծավալը։