Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»

211
Ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2023 թ., 09:24
Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանավորումը երկարաձգելու համար. դատարանը, բնականաբար, բավարարել է միջնորդությունը, և Բազեյանը մինչև 2024 թվականի հունվարի 23-ը կշարունակի մնալ կալանքի տակ: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ նա դատարանում խիստ ծանր է տարել իր կալանքի երկարաձգման փաստը և հայտարարել է, որ ինքը որևէ խմբի հետ կապ չունի և որևէ բան չի կազմակերպել:
Ավելին՝ Ալբերտ Բազեյանը ծանր հիվանդ է, սակայն դատավոր Մարտին Արզումանյանը հաշվի չի առել այդ հանգամանքը»:

Մանրամասները՝ թերթի համարում: