«Ոչ մի կապ չունեմ Փաշինյանի դեմ ***-ի հետ»․ Ալբերտ Բազեյան
![]() «Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Բազեյանի պաշտպանի բողոքը, այսինքն, նա շարունակելու է մնալ կալանքի տակ»,- «Հրապարակ»-ին հայտնել է Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին փոխնախագահ Բազեյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա մի քանի այլ անձանց հետ միասին, մահափորձ է կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Մելիքյանը նշել է, որ Բազեյանի դիրքորոշումը՝ իրեն առաջադրված մեղադրանքի կապակցությամբ, անփոփոխ է մնացել․ «Բազեյանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, ինքը ոչ մի առնչություն չունի»,- ասել է պաշտպանը։ Նա հավելել է, որ գործի նյութերին ծանոթ է այնքանով, ինչքանով որ դրանք հասանելի են դարձել իրեն․ խափանման միջոցի հարցը քննելիս, եկել է մի եզրակացության․ «Պարոն Բազեյանի նկատմամբ որևէ ապացույց չկա, բացառությամբ ինչ-որ մեկի ցուցմունքի, որ՝ ինքը լսել է, որ Բազեյանն է, բայց ոչ տեսել է, ոչ խոսել է, ոչ էլ գիտի՝ դա ճի՞շտ է, թե՞ չէ»,- ասել է պաշտպանը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
