Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«ԵԱՀԿ-ն գտնվում է ողբալի վիճակում». Լավրով

770
Հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2023 թ., 18:00
«ԵԱՀԿ-ն գտնվում է ողբալի վիճակում». Լավրով

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) գտնվում է «ողբալի վիճակում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեկ տարուց կլրանա Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակը։ Այս կապակցությամբ ցավով ստիպված ենք արձանագրել, որ հոբելյանական այդ ամսաթվի նախաշեմին ԵԱՀԿ-ն գտնվում է ողբալի վիճակում, իսկ դրա հեռանկարները մնում են անորոշ»,- ասել է նա։