Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանը հաստատել է իր գեներալ-մայորի մահը

677
Չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ., 21:30
Ռուսաստանը հաստատել է իր գեներալ-մայորի մահը

«Կրեմլ» միջտարածաշրջանային հասարակական կազմակերպությունը (MROO) հայտնել է, որ նոյեմբերի 28-ին մահացել է ՌԴ զինված ուժերի գեներալ-մայոր Վլադիմիր Զավադսկին։ Մահվան հանգամանքները MROO-ի հաղորդագրության մեջ չեն նշվում։

Նախնական տվյալներով՝ Զավադսկու մահը տեղի է ունեցել ականի պայթյունի հետևանքով։ Մահվան պահին նա զբաղեցնում էր ՌԴ ԶՈւ 14-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը։