Ուկրաինայի Պետական հետախուզական ծառայության ղեկավարի կնոջը թունավորել են
![]() Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի կինը՝ Մարիաննան, հոսպիտալացվել է ծանր մետաղներով թունավորում ախտորոշմամբ։ Երեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին, այս մասին առաջինը հայտնել է Babel հրատարակությունը՝ վկայակոչելով անանուն զրուցակցին: «Այդ նյութերը ոչ մի կերպ չեն օգտագործվում առօրյա կյանքում կամ ռազմական գործերում: Դրանց առկայությունը կարող է վկայել կոնկրետ անձի թունավորման միտումնավոր փորձի մասին»,- պնդում է աղբյուրը՝ չհստակեցնելով, թե ինչ նյութեր են հայտնաբերվել մարմնում: Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Մարիաննա Բուդանովան հոսպիտալացվել է «առողջության երկարատև վատթարացումից հետո»։ Նա արդեն ավարտում է բուժման կուրսը և կլինի հսկողության տակ, գրում է լրագրողը։ Ըստ հրապարակման՝ հետաքննվում է սպանության փորձի դեպքը։ Հոսպիտալացման կամ հետաքննություն սկսելու մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Մարիաննա Բուդանովայի թունավորման մասին խոսել են նաև «Ուկրաինսկայա պրավդա»-ի աղբյուրները։ Ըստ նրանց, Պետական հետախուզության վարչության պետի կինը «ամենայն հավանականությամբ թունավորվել է սննդի միջոցով»։ «Նա գանգատվում էր վատ ինքնազգացողությունից, ուստի անալիզներ է հանձնել, որոնք բացահայտել են թունավորումը»,- բացատրել է զրուցակիցը: Ըստ հրատարակության աղբյուրի՝ թունավորումը հաստատվել է «ևս մի քանի աշխատակիցների մոտ»։ Հետախուզության գլխավոր վարչությունը հաստատել է Բուդանովի կնոջ՝ Մարիաննայի թունավորումը։ Այս տարվա հունիսին ՀԳՎ-ի ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը պնդում էր, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր «տասից ավելի» փորձ է արվել՝ սպանել հետախուզության պետ Կիրիլ Բուդանովին։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
